قدیمی ترین ساعت آفتابی در ارمنستان
قدیمی ترین ساعت آفتابی ارمنستان در معبد زوارتنوتس (کلیسای جامع زوارتنوتس یا پرستشگاه زوارتنوتسکه در زبان ارمنی به معنی نیروهای نگهبان یا فرشتههای آسمانی است، نام یکی از آثار باستانی ارمنستان است که در نیمه سدهٔ هفتم میلادی در نزدیکی شهر واغارشاپات شناخته شدهاست. این اثر در فهرست میراث جهانی یونسکو ثبت شدهاست) متعلق به قرن هفتم است. دانشمندان خدمات حفاظت از ذخیرهگاههای تاریخی و فرهنگی و محیط های تاریخی تشخیص اولین ثبت ساعتهای آفتابی در ارمنستان را دشوار میدانند
تمام کلیساهای ارمنستان ساعت های آفتابی خود را دارند و پس از نصب ساعت بر روی ساختمان های کلیسا، نام آنها به ژام (کلیسا در زبان ارمنی معادل کلمه ساعت انگلیسی) تغییر میافت.
قدیمیترین ساعت خورشیدی به دست آمده در ارمنستان متعلق به دیر زوارتنوتس از نیمه اول قرن هفتم میلادی است. این ساعت خورشیدی به شکل دایره تراشیده شده. در نیم دایرهٔ بالای آن کتیبه ای قرار دارد با متن: «دست به دعای خداوند مقدس متعال برای ساعت مورد قبول بردار». نیم دایرهٔ پایینی، که ساعتهای روز را نشان میدهد، از دوازده قسمت تشکیل شدهاست
به قول پیلیپوسیان (دکتر علوم تاریخ، پروفسور) ، ساعتهای آفتابی به غیر از ساعتسازی، وسیلهای برای برقراری ارتباط با خدا بودند. او نمونهای از ساعت آفتابی معبد زوارتنوتس را آورد که در حفاریها یافت شد که در آن مانیفست محصور شده بود و در آن دعا میخواند تا هر زمان که بود با خدا صحبت کنند.
لازم به ذکر است که ساعت آفتابی اصلی معبد زوارتنوتس در موزه تاریخی- تاریخی زوارتنوتس نگهداری میشود، در حالی که نسخه تکراری آن در حیاط معبد است.
تهیه شده توسط آرمنیا
Արեւային ժամացոյցը՝ անհրաժեշտութիւնից մինչեւ պատմութիւն եւ գեղարփեստական ձեւափորման միջոց
Այսօր ժամն իմանալու համար տարբեր «սարքաւորումներ կան». մարդը որ պահին ցանկանայ, կարող է իմանալ, անհրաժեշտութիւն չի լինի որեւէ մէկից հարցնել կամ ինչ-որ տարածութիւն կտել-անցնել՝ ժամացոյց գտնելու համար։
Բնականաբար, դարեր առաջ մարդիկ նոյնպէս ցանկացել են իմանալ ժամանակը եւ իմացել են, բայց լրիւ այլ «սարքաւորումի» օգնութեամբ։ Արեւային կամ արեգակնային ժամացոյցները, որոնք այսօր արդէն պատմութիւն են դարձել եւ գեղարւեստական ձեւաւորման միջոց, վաղ միջնադարեան ու միջնադարեան մարդու համար անհրաժեշտութիւն էր։
Արեգակնային ժամացոյցը սովորաբար կազմւած է դէպի հարաւ ուղղւած թւատախտակից եւ ձողից։ Ժամանակը որոշւում է թւատախտակի վրայ ձողի ստւերով եւ հորիզոնական գծով կազմած անկիւնով։ Ձողն անշարժ է եւ ուղղւած երկրագնդի առանցքին զուգահեռ։ Հայաստանում արեւային ամենահին ժամացոյցը Զւարթնոցի տաճարինն է, այսինքն 7-րդ դարով թւագրւող։
«Պատմա-մշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսեանը դժւարանում է ասել, դրանից վաղ թւագրւող արեւային ժամացոյց եղել է, թէ ոչ։
Panorama.am-ի հետ զրոյցում նա ասաց, որ ոչ բոլոր եկեղեցիներն են ունեցել արեւային ժամացոյցներ, հիմնականում նրանք, որոնք առաւել կարեւոր էին, հետաքրքիր։
«Այն բանից յետոյ, երբ եկեղեցիների վրայ տեղադրւեցին ժամացոյցներ, դրանք կոչւեցին նաեւ ժամ»,- նշեց մասնագէտը։
Ա. Փիլիպոսեանն ասաց, որ Զւարթնոցի տաճարի ժամացոյցի վրայ, որը յայտնաբերւել է պեղումների ժամանակ փլատակների մէջ, արձանագրութիւն կայ՝ բարձրեալին ամէն սուրբ ժամի դիմելն ընդունելի է. «Այսինքն ժամացոյցը միայն նրա համար չէր, որ օրւայ ժամանակը ցոյց տար, այլ նաեւ թոյլ էր տալիս հաղորդակցւել բարձրեալի հետ, այսինքն կարեւորագոյն միջոց էր»։
Նշենք, որ Զւարթնոցի տաճարի արեւի ժամացոյցը 1937 թւականից ցուցադրւում է «Զւարթնոց» պատմա-մշակութային արգելոց-թանգարանում, իսկ հէնց տաճարի տարածքում գտնւում է կրկնօրինակը։
Արեւայի ժամացոյցներ պահպանւել են Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերեանում, Լեռնային Ղարաբաղում եւ այլուր գտնւող վանքերի ու տաճարների պատերին։ Արեւային ժամացոյցներ արւել են նաեւ խաչքարերի վրայ։ Մինչ 15-րդ դարով թւագրւող եկեղեցիների պատերին արել են արեւային ժամացոյցներ։
Այլ երկրներում, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի, միւս քրիստոնէական եկեղեցիներում, Ա. Փիլիպոսեանի խօսքով, նոյնպէս արւել են արեւային ժամացոյցներ, կոչւել են գնոմոններ։
Հարցին, թէ ինչո՞ւ էին միայն հոգեւոր նշանակութեան ունեցող յուշարձանների վրայ արւում, իսկ աշխարհիկի վրայ ոչ, Ա. Փիլիպոսեանն ասաց, որ հնարաւոր է արւած եղել են, սակայն աշխարհիկ կառոյցներ մեզ չեն հասել, փաստեր չունեն։
«Չեմ կարող ժխտել, ոչ էլ կարող եմ հաստատապէս ասել, որ եղել են»,- նշեց նա։